Հայաստանի և Բելառուսի ղեկավարները քննարկել են «խնդրահարույց հարցերը ՀԱՊԿ-ում», հաղորդում է պաշտոնական Մինսկը։
«Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կողմերը միմյանց ներկայացրել են Բելառուսում և Հայաստանում տիրող իրավիճակը, քննարկել խնդրահարույց հարցերը ՀԱՊԿ շրջանակներում», - նշում է Բելառուսի նախագահական նստավայրը։
Ըստ պաշտոնական Մինսկի, Փաշինյանը Լուկաշենկոյին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և դրա զարգացման հնարավոր ուղիների մասին։
Պաշտոնական Երևանի փոխանցմամբ, Փաշինյանն ու Լուկաշենկոն տեղեկատվություն են փոխանակել իրենց երկրներում և տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Հայաստանի վարչապետն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։