Լեհաստանի սահմանապահ ծառայությունն այսօր հայտնել է, որ զինծառայողներն անցած գիշեր հաջողությամբ կանխել են Բելառուսի տարածքից Լեհաստան տեղափոխվելու միգրանտների փորձերը: Նոյեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը կասեցվել է սահմանը հատելու առնվազն 195 փորձ:
Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարել է, թե այդ բոլոր փորձերի կազմակերպիչները Բելառուսի հատուկ ծառայություններն են:
Եվրամիությունը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեղադրում է ի պատասխան արևմտյան երկրների սահմանած քաղաքական և տնտեսական պատժամիջոցների՝ միգրանտների ճգնաժամ ստեղծելու համար: Ըստ Եվրամիության, Լուկաշենկոյի ռեժիմը միգրանտներին միտումնավոր ուղղորդում է դեպի Եվրամիության անդամներ Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի սահմաններ Եվրամիությունում լարվածություն և ներքին տարաձայնություններ հրահրելու համար: