Վրաստանը չի մասնակցի «6-ի հարթակ» նախաձեռնությանը, հայտարարել է արտգործնախարար Դավիթ Զալկալիանին՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
Նախարարը նշել է, որ պաշտոնական Թբիլիսին այդ հարցով իր դիրքորոշումը հստակ հայտնել է թուրք, ադրբեջանցի և հայաստանցի գործընկերների հետ հանդիպումներում։
Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Անկարայի կողմից շրջանառության մեջ դրված այդ նախաձեռնությունը ենթադրում է նոր հարթակ, որին կմասնակցեն Հարավային Կովկասի 3 երկրներն ու նրանց 3 մեծ հարևանները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ Վրաստանը հայտարարել է, որ դեմ է նախաձեռնությանը՝ դրանում Ռուսաստանի ներկայության պատճառով, Հայաստանը դեռ վերջնական դիրքորոշում չի հայտնել։