Մատչելիության հղումներ

ԱՄՆ պաշտպանության նախարարը խորը մտահոգություն է հայտնում Ռուսաստանի վարքագծի վերաբերյալ


ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթին, արխիվ
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթին, արխիվ

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը խորը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի վարքագծի վերաբերյալ, որը, պաշտոնական Վաշինգտոնի պնդմամբ, զորքեր է կուտակում Ուկրաինայի սահմանի մոտ և հակաարբանյակային զենք է փորձարկել։

«Մենք խորապես մտահոգված ենք այս կապակցությամբ», - Պենտագոնում լրագրողներին ասել է Օսթինը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը կշարունակի Ռուսաստանին կոչ անել պատասխանատու գործել և ավելի թափանցիկ լինել:

«Մենք հստակ չգիտենք, թե ինչ է մտածել Պուտինը, բայց այս տեղաշարժերը, անշուշտ, գրավում են մեր ուշադրությունը», - ընդգծել է Պենտագոնի ղեկավարը և շարունակել․ - «Ես Ռուսաստանին կոչ կանեի ավելի թափանցիկ լինել իր մտադրությունների հետ կապված: Մեր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մնում է անփոփոխ»։

Պաշտոնական Մոսկվան հերքում է վերոհիշյալ մեղադրանքները։

XS
SM
MD
LG