Մատչելիության հղումներ

Գերմանիայի կողմից «Հյուսիսային հոսք-2»-ի սերտիֆիկացման կասեցումից հետո Եվրոպայում գազի գներն աճել են մոտ 17 տոկոսով


Գերմանիայի կողմից «Հյուսիսային հոսք-2» գազատարի սերտիֆիկացման գործընթացի կասեցումից հետո, երեքշաբթի օրը Եվրոպայում գազի մեծածախ գները բարձրացել են մոտ 17 տոկոսով։ Մտավախություն կա, որ նոր խողովակաշարի շահագործման ձգձգումների պատճառով ռուսական «Գազպրոմ»-ը այս ձմռանը բավարար վառելիք չի մատակարարի եվրոպացի սպառողներին։

Այդուհանդերձ, Ուկրաինան և Լեհաստանը, որոնք մեղադրում են Ռուսաստանին գազը որպես քաղաքական ճնշման գործիք օգտագործելու մեջ, ողջունել են գերմանական իշխանությունների որոշումը։

«Հյուսիսային հոսք-2»-ը, որով նախատեսվում է ռուսական գազը Բալթիկ ծովով դեպի Արևմտյան Եվրոպա մղել, ամբողջությամբ կառուցված է և նույնիսկ գազով է լցված, սակայն գազատարը կարող է սկսել աշխատել միայն Գերմանիայում սերտիֆիկացումից հետո: Եվ այս գործընթացը կասեցվել է, քանի որ ըստ գերմանական օրենսդրության օպերատորը պետք է ստեղծի և գրանցի դուստր ձեռնարկություն երկրում գործող գազատարի հատվածի համար։

Բոլոր իրավական ընթացակարգերն ու ստուգումներն ավարտելու համար կարող է պահանջվել մի քանի ամիս, և նույնիսկ գերմանական իշխանությունների «կանաչ լույսից» հետո սերտիֆիկատը դեռ պետք է հաստատվի Եվրոպական հանձնաժողովի կողմից:

XS
SM
MD
LG