Մատչելիության հղումներ

Իրավիճակի ամբողջական հանգուցալուծումն իշխանությունների հեռանալն է, հայտարարում է ընդդիմությունը


Իրավիճակի ամբողջական հանգուցալուծումն այս իշխանությունների հեռանալն է, հայտարարում է ընդդիմադիր ամենամեծ «Հայաստան» խմբակցությունը:

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականին պետք է հաջորդի բոլոր կարող ուժերի համախմբմամբ՝ նոր կառավարության ձևավորումը և արտաքին ու ներքին խնդիրների լուծման քաղաքականության ապահովումը», - ասված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքի հայտարարության մեջ:

Ընդդիմադիր խմբակցությունը հիշեցնում է, որ սահմանային նոր սրացման հետևանքով կան մարդկային, տարածքային և ռազմական կորուստներ։

Նախկին իշխանություն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ևս համոզված է, որ «Հայաստանը կործանումից հնարավոր է փրկել գործող անմեղսունակ իշխանությունների անհապաղ հրաժարականով»։

Այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 11-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա, հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայկական կողմին է մեղադրում հրադադարը խախտելու մեջ:

Պաշտպանության նախարարությունը զոհերի թիվը առայժմ չի հստակեցնում, նշվում է 4 վիրավորի մասին։ Այսօրվա մարտերի ընթացքում գերեվարվել է 12 հայ զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետայիններ։ Հայկական կողմը երկու մարտական դիրք է կորցրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG