Մատչելիության հղումներ

Ալիև․ Ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ` նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «հայկական կողմը բազմիցս դիմել է ռազմական սադրանքների Շուշիի, Լաչինի և Քելբաջարի ուղղություններով, և Հայաստանի վերջին լայնածավալ հարձակումը տեղի է ունեցել այսօր»։

Ալիևը նշել է, որ ադրբեջանական կողմը վիրավորներ ունի։ Ադրբեջանի նախագահն ասել է, որ «ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։

Եվրոպական խորհրդի նախագահը այսօր հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

XS
SM
MD
LG