Մատչելիության հղումներ

Իրադրությունը սահմանին էապես չի փոխվել, Երևանը հայտնում է 4 վիրավորի մասին, Բաքուն՝ 2


ՀՀ ԶՈՒ զինծառայողը մարտական դիրքում, արխիվ
ՀՀ ԶՈՒ զինծառայողը մարտական դիրքում, արխիվ

Ժամը 15-ի դրությամբ իրադրությունը Հայաստանի արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն, «ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ»։

Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին, փոխանցում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Այսօր ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 11-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա, հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ծայրահեղ լարված էր մնում։

Պաշտոնական Բաքուն էլ պնդել էր, թե հայկական Զինված ուժերն այսօր Քելբաջարի և Լաչինի շրջաններում «լայնածաված ռազմական սադրանք են իրականացրել», որն «ավարտվել է հայ զինվորների զինաթափմամբ և գերեվարմամբ», ադրբեջանական կողմից կա 2 վիրավոր։

Հայկական կողմն այդ հաղորդմանը դեռ չի արձագանքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG