Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳ նախարարը եվրահանձնակատարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցեր:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո, հայտարարել է Միրզոյանն՝ անդրադարձել նաև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին, այս համատեքստում ընդգծել հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անվերապահ ու շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը:

XS
SM
MD
LG