Մատչելիության հղումներ

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ղարաբաղյան խնդիրը


Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև ղարաբաղյան խնդիրը:

«Դիտարկվել է իրադրությունը ղարաբաղյան կարգավորման հարցում: Ռուսաստանը, ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, այսուհետ ևս կձեռնարկի քայլեր, որոնք նպաստում են իրավիճակի կայունացմանը և ռուսական միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հետևողական կատարմանը»,֊հաղորդում է Կրեմլը:

Ղարաբաղյան խնդրից բացի Պուտինն ու Մակրոնը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների և միջազգային օրակարգի հրատապ հարցերը, այդ թվում`իրավիճակը Բելառուսի և Եվրամիության սահմանին, ուկրաինական ճգնաժամն ու Լիբիայի հարցով միջազգային համաժողովը, որը վերջերս էր անցկացվել Փարիզում`Մակրոնի գլխավորությամբ:

Նախագահները պայմանավորվել են առաջիկայում ևս պահպանել սերտ շփումները, հաղորդում է Ռուսաստանի նախագահական նստավայրը:

Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրության մեջ ղարաբաղյան խնդիրը ընդհանրապես չի հիշատակվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG