Մատչելիության հղումներ

Վրաստանի իշխանությունները Եվրախորհրդարանի պատգամավորին թույլ չեն տվել տեսակցել Սաակաշվիլիին


Միխեիլ Սաակաշվիլին՝ հիվանդանոցում, 8-ը նոյեմբերի, 2021թ.
Միխեիլ Սաակաշվիլին՝ հիվանդանոցում, 8-ը նոյեմբերի, 2021թ.

Վրաստանի իշխանությունները Եվրախորհրդարանի պատգամավորին թույլ չեն տվել տեսակցել կալանքի տակ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի հետ։

«Ինձ մերժել են Միխեիլ Սաակաշվիլիին բանտում այցելելու հարցում։ Ցավում եմ Վրաստանի կառավարության կողմից բարի կամքի և թափանցիկության բացակայության կապակցությամբ և ևս մեկ անգամ կրկնում՝ այս իրավիճակից դուրս գալու հնարավորություն դեռ կա։ Նախկին նախագահի կյանքի և առողջության համար ամբողջովին պատասխանատվություն են կրում Վրաստանի իշխանությունները»,- Թվիթերում գրել է լեհ պատգամավոր Աննա Ֆոտըգան։

Հոկտեմբերի 1-ից հացադուլի մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահը առողջական խնդիրների վատթարացման պատճառով անցած օրերին իր կամքին հակառակ Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Գլդանիի կալանավորների համար նախատեսված հիվանդանոց։ Նա համաձայնել էր դադարեցնել հացադուլը, եթե իրեն տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց։ Երեկ քաղաքական գործչի փաստաբանը հայտարարել է, թե Միխեիլ Սաակաշվիլին շարունակում է հացադուլը, «ամեն վայրկյան կարող է տեղի ունենալ առողջական վիճակի վատթարացում»

XS
SM
MD
LG