Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել է, որ ձերբակալված քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում և «առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին»։
Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասին: Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել է, որ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, «ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է»։