Մատչելիության հղումներ

Ամերիկան խիստ մտահոգված է լեհ-բելառուսական սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ


ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարրիսը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, 10-ը նոյեմբերի, 2021թ:
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարրիսը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, 10-ը նոյեմբերի, 2021թ:

Ամերիկան խիստ մտահոգված է լեհ-բելառուսական սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հայտարարել է փոխնախագահ Քամալա Հարրիսը։

«Մենք ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին։ Լուկաշենկոյի վարչակազմը, կարծում եմ, ներքաշվել է շատ վտանգավոր գործունեության մեջ», - ասել է Հարրիսը՝ հավելելով, որ քննարկել է այս հարցը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ։

Արևմտյան երկրները երեկ ՄԱԿ-ում խստորեն դատապարտել էին Բելառուսի իշխանություններին՝ պնդելով, թե Լուկաշենկոյի բռնապետական վարչակազմը միտումնավոր Մերձավոր Արևելքից ներգաղթյալներ է տեղափոխում Բելառուս, ապա նրանց ուղղորդում դեպի ԵՄ սահման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG