Ադրբեջանի նախագահն այսօր կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին, այս անգամ՝ Ստամբուլում՝ Թյուրքական երկրների համագործակցության համաժողովում։
Անդրադառնալով ղարաբաղյան վերջին պատերազմին՝ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի հաղթանակը նշանակում է տարածաշրջանային հաղորդակցության միջոցների և ենթակառուցվածքների զարգացում, և որ այդ տեսանկյունից կարևոր է «Զանգեզուրի միջանցքի բացումը»։
«Դա կբացի լայն հնարավորություններ ողջ տարածաշրջանի համար, այդ միջանցքը շատ լավ ներուժ ունի, և կմիավորի Թյուրքական աշխարհի բոլոր երկրները՝ մեզ միացնելով Եվրոպայի հետ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չեն քննարկել և չեն քննարկելու։