Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն այսօր Ստամբուլում Թյուրքական խորհրդի արտգործնախարարների 8-րդ համաժողովում ասել է, որ Անկարան առաջարկում է «վերացնել թյուրքալեզու երկրների համագործակցության խոչընդոտները»:
Չավուշօղլուն Ստամբուլում ևս մեկ անգամ շնորհավորել է Ադրբեջանին «44-օրյա պատերազմում հաղթելու կապակցությամբ»:
«Հաղթանակը բացել է մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն ապահովելու ճանապարհը»,- հայտարարել է Չավուշօղլուն:
Նա հայտնել է, որ առաջիկա գագաթնաժողովում Թուրքմենստանին կշնորհվի Թյուրքական խորհրդում դիտորդի կարգավիճակ: Բացի այդ, ենթադրվում է փոխել կառույցի անունը և այն անվանել «Թյուրքական պետությունների կազմակերպություն»:
Կառույցի ԱԳ նախարարների համաժողովին հաջորդելու է գագաթնաժողովը, որին կմասնակցեն Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախսստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդդողանը, Իlհամ Ալիևը, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Սադիր Ժապարովը, Շավկատ Միրզիոևը և Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը:
Մանակիցների թվում կլինեն նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը: