Մատչելիության հղումներ

Ադրբեջանն այսօրվանից Գորիս - Կապան ճանապարհին մաքսակետեր կտեղադրի, հայկական կողմը համապատասխան քայլեր կձեռնարկի. Արմեն Գրիգորյան


Ադրբեջանական կողմը տեղեկացրել է, որ այսօրվանից` գիշերը 12-ից սկսած Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր կտեղադրի, հայկական կողմը ևս ճանապարհի այդ հատվածում կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր, այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած Գորիս - Կապան ճանապարհի այդ հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի, ուզում եմ հայտարարել, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի, այսինքն ճանապարհի այդ հատվածում ևս կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր», - ասաց Գրիգորյանը հավելելով, որ «այդ աշխատանքները մենք նախապես արդեն սկսել ենք»:

Գորիգորյանը նաև հայտարարեց, որ Կապան-Տաթև այլընտրանքային ճանապարհն այլևս պատրաստ է՝ նշելով. «Այն պատրաստ է ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ այլ տեսակի ցանկացած ավտոմեքենայի համար ճանապարհն օգտագործելի է»:

«Վերջին շրջանում կարելի է ասել, որ այսօր Երևան-Կապան ճանապարհը վերջին 15 տարվա ընթացքում լավագույն ճանապարհն է և այս առումով ունենք բարեկարգ ճանապարհ: Այն համայնքները, որոնք գտնվում են Գորիս-Կապան ճանապարհին՝ Շուռնուխ, Որոտան, Ճակատեն համայնքների համար այս պահին ևս աշխատանքներ են տարվում, որպեսզի այդ համայնքների ճանապարհները բարեկարգվեն, այսինքն՝ դեպի այդ համայնքներ տանող հատվածները», - ասաց Գրիգորյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG