Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ-ը հաստատում է` ադրբեջանական կողմը կրակել է 4 արցախցիների վրա


Ռուս խաղաղապահներն Արցախում, արխիվ
Ռուս խաղաղապահներն Արցախում, արխիվ

Մեկ օր անց ռուսական կողմն անդրադարձել է Շուշիի մերձակայքում տեղի ունեցած միջադեպին: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Շուշիի շրջանում ադրբեջանական կողմը կրակել է Լեռնային Ղարաբաղում աշխատող չորս հոգանոց խմբի վրա, մեկը սպանվել է, երեքը՝ վիրավորվել:

Ռուս խաղաղապահները երկու կողմերի հետ համատեղ քննում են միջադեպը, ասված է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում:

Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հաղորդել էր, որ ադրբեջանցիները կրակ են բացել Շուշիի մոտակա խաչմերուկում, Արցախի տարածքում ջրատար խողովակների շինաշխատանք կատարող 4 արցախցիների ուղղությամբ: 22-ամյա Մարտիկ Երեմյանը գլխի հրազենային վիրավորումից տեղում մահացել է։ Վիրավորված 3 քաղաքացիներից 31-ամյա Գևորգ Մելքումյանի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, նա երեկ վիրահատվել է, 41-ամյա Արմեն Սարգսյանի ու 43-ամյա Գագիկ Ղազարյանի վիճակը միջին ծանրության է։

XS
SM
MD
LG