Ռուսաստանը COVID-19-ից մահվան թվի նոր ռեկորդ է գրանցել՝ մեկ օրում կորոնավիրուսն ավելի քան 1200 մարդու կյանք է խլել։
Երրորդ օրն է՝ չի նվազում նաև հիվանդացությունների թիվը․ անցած 24 ժամում արձանագրվել է վարակի մոտ 40 հազար նոր դեպք, հիվանդանոցներում ազատ մահճակալներ գրեթե չկան, առողջապահական համակարգը աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ COVID-19-ով հիվանդների համար հավելյալ 300 հազար մահճակալ է առանձնացվել, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է։ Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնական աղբյուրների, երկրում վարակվել է 8,87 միլիոն մարդ, մահացել՝ մոտ 250 հազարը։
Անկախ աղբյուրները, սակայն պնդում են, թե պաշտոնական տվյալները թաքցնում են մահվան իրական ցուցանիշները։