Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Փարիզ


Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարարն աշխատանքային այցով մեկնել է Փարիզ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ջեյհուն Բայրամովը նախատեսում է մասնակցել և ելույթ ունենալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանում, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ անցկացնել։ Թե կոնկրետ ում հետ են լինելու հանդիպումները, Ադրբեջանի արտգործնախարարությունը չի հստակեցնում։

Վաղը Փարիզ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժոովին է մեկնելու նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Երկու արտգործնախարարները՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ, հանդիպել էին անցած ամիս Մինսկում, որտեղ մասնակցում էին ԱՊՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների նիստին։

Սեպտեմբերին էլ Միրզոյանն ու Բայրամովը հանդիպել էին Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Բանակցություններից հետո կողմերը հայտարարել էին, թե նոր հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG