Նոյեմբերի 10-ին Հայաստանի արտգործնախարարը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա։
Արարատ Միրզոյանը Փարիզում կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին, որի շրջանակներում տեղի է ունենալու նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառում:
Այցի շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երկկողմ հանդիպումներ կունենա, կմասնակցի նաև Փարիզի Խաղաղության 4-րդ համաժողովի բացմանը: