Հայաստանի, Ադրնեջանի և Ռուսաստանի առջնորդների՝ մեկ տարի առաջ ստորագած հայտարարությունը ծայրահեղ կարևոր փաստաթուղթ է, որի նշանակությունը դժվար է գերագնահատել, այսօր հայտարարարել է Կրեմլի խոսնակը։
«Մեկ տարի առաջ ստորագրված այդ փաստաթղթերը գնահատում ենք որպես ծայրաստիճան կարևոր թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի համար»,- ասել է Դմիտրի Պեսկովը, պնդելով, թե ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ տվեցին կանգնեցնել պատերազմը և ոտք դնել «տարածաշրջանային տնտեսության ու ենթակառուցվածքների խաղաղ զարգացման ճանապարհին»։
Ռուս խաղաղապահները իրականացնում են իրենց գործառույթները՝ երաշխավորելով անվտանգությունը, հրադադարի մոնիտորինգը, փախստականների վերադարձի ընթացքը։ Դա ծայրահեղ կարևոր է», - ասել է Կրեմլի խոսնակը։