Մատչելիության հղումներ

Լեհաստանը փակում է Բելառուսի հետ սահմանի անցակետերից մեկը


Լեհաստան - Իրավիճակը Բելառուսի հետ սահմանին, 8-ը նոյեմբերի, 2021թ․
Լեհաստան - Իրավիճակը Բելառուսի հետ սահմանին, 8-ը նոյեմբերի, 2021թ․

Լեհաստանն այսօր կփակի Բելառուսի հետ իր սահմանային անցակետերից մեկը` բելառուսական կողմում գտնվող միգրանտների՝ ցանկապատը ճեղքելու փորձից հետո:

Բրուժի-Կուզնիցա սահմանային անցակետը, որի մոտ, ըստ Լեհաստանի պաշտպանության նախարարության, միգրանտները ճամբար են ստեղծել, կփակվի, հայտարարել են Լեհաստանի սահմանապահները:

Համացանցում տեսանյութեր են տարածվել, որտեղ երևում է, որ միգրանտները փորձում են կոտրել ցանկապատն ու կտրել փշալարերը։ Լեհաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կանխել է փորձը:

Վերջին ամիսներին Լիտվան, Լատվիան և Լեհաստանը հայտնում են Բելառուսի հետ սահմանին անօրինական ներգաղթյալների թվի աճի մասին։ Մասնավորապես, վերջին տվյալներով, ավելի քան 30 հազար մարդ է փորձել անօրինական ճանապարհով մուտք գործել Լեհաստան։

Եվրամիությունը մեղադրում է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին ի պատասխան Բրյուսելի կողմից կիրառվող պատժամիջոցների Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից միգրանտներին Մինսկ տեղափոխելու և այնուհետև ԵՄ անդամ Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի հետ իր երկրի սահմաններ ուղարկելու մեջ:

Լուկաշենկոն հերքում է մեղադրանքն ու հայտարարում, որ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով Մինսկը «ոչ փող ունի, ոչ ուժ»՝ զսպելու մարդկանց հոսքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG