«Առողջության վատթարացումից խուսափելու և վտանգի մեծացմամբ պայմանավորված` բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլին թիվ 12 քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է մեղադրյալների և դատապարտյալների համար նախատեսված թիվ 18 բուժհաստատություն»,- հայտարարել է Վրաստանի Հատուկ քրեակատարողական ծառայությունը` խոստանալով նախկին նախագահի առողջական վիճակի մասին մանրամասներ հայտնել ավելի ուշ։
Ավելի վաղ Վրաստանի երրորդ նախագահի փաստաբանները կտրականապես մերժել են նրան բանտային հիվանդանոց տեղափոխելու իշխանությունների առաջարկը` պնդելով, որ այնտեղ չկան համապատասխան պայմաններ հոկտեմբերի 1-ից հացադուլի մեջ գտնվող Սաակաշվիլիին բուժօգնություն ցուցաբերելու համար։