Մատչելիության հղումներ

Թուրքիան Հայաստանին հորդորում է միանալ «3+3» հարթակին․ Աքար


Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար, արխիվ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար, արխիվ

Անկարան Հայաստանին հորդորում է միանալ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ցուցաբերել են շատ կառուցողական մոտեցում՝ ուղղված ապագա սերունդների համար խաղաղ կյանքի ստեղծմանը, և նոր դարաշրջանի դուռ են բացել՝ հիմնված կայունության և համագործակցության վրա։ Մենք ակնկալում ենք, որ հայաստանյան պաշտոնական անձինք, հրաժարվելով ներկայիս քաղաքականությունից, կօգտվեն այդ պատմական հնարավորությունից՝ ներառելով «3+3» հարթակի մասին մեր առաջարկը», - Բաքվում «հաղթանակի օրվա» առիթով ելույթ ունենալով՝ հայտարարել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը։

XS
SM
MD
LG