Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թվիթերում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։
«Ես նրան քաջառողջություն մաղթեցի ու շուտափույթ ապաքինում COVID-19-ից։ Մենք ևս մեկ անգամ հայտնեցինք մեր հավատարմությունը փոխադարձ համագործակցության հետագա զարգացմանը, տարածաշրջանի խաղաղությանն ու բարգավաճմանը»,-գրել է Բայրամովը։