Միացյալ Նահանգների նախագահը Հայաստանին հրավիրել է մասնակցելու «Հանուն ժողովրդավարության» համաժողովին։
Հրավիրված երկրների ցանկը հրապարակված է Politico ամերիկյան հանդեսում։ Հայաստանի հարևաններից ցանկում կա միայն Վրաստանը՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ Ռուսաստանը հրավիրված չեն։
Համաժողովն առցանց ռեժիմով անցկացվելու է դեկտեմբերի 9-10-ը։ Պետությունների ու կառավարությունների ղեկավարներից բացի, մասնակցելու են նաև քաղաքացիական հասարակության, բարեգործական ու մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ։