Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տնօրեն Հանս Կլյուգեն նախազգուշացրել է, որ տարածաշրջանը կրկին հայտնվել է կորոնավիրուսային համաճարակի էպիկենտրոնում, և առաջիկա երեք ամսում այնտեղ կարող է մահանալ ևս կես միլիոն մարդ։
Ճգնաժամի պատճառը, ըստ ԱՀԿ-ի, տարբեր երկրներում պատվաստումների անհավասար տեմպերն են և Եվրոպայում կարանտինային միջոցառումների մեղմացումը։
Եվրոպայում վարակակիրների և մահվան դեպքերի թվերն աճում են գրեթե վեց շաբաթ անընդմեջ, ամենաշատը՝ Ռուսաստանում, Ուկրաինայում և Ռումինիայում։ Ռուսաստանում երեկ գրանցվել է մահվան դեպքերի նոր առավելագույն թիվ՝ 1195։