Ռուսաստանում նոյեմբերի 4-ին գրանցվել է կորոնավիրուսի թվի աննախադեպ աճ՝ մեկ օրում 40 հազար 217 նոր դեպք: Մահացել է հազար 195 հիվանդ: Մայրաքաղաք Մոսկվայում մեկ օրում վարակվել է 6 հազար 305 բնակիչ:
Դաշնության մի շարք շրջաններում կարանտինային խիստ սահմանափակումներ են: Ընդհանուր հաշվով Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել 243 հազար 255 հիվանդ:
Ըստ մասնագետների, Ռուսաստանում այդ բացասական վիճակագրության պատճառը զանգվածային պատվաստման անբավարար ընթացքն է: