Մատչելիության հղումներ

Ալիևի պնդմամբ՝ Երևանից դեռ պատասխան չկա խաղաղ համաձայնագրի և սահմանազատման առաջարկներին


Ադրբեջանը Հայաստանից դեռ պատասխան չի ստացել խաղաղ համաձայնագրի և սահմանազատման ուղղությամբ աշխատանքներ սկսելու առաջարկներին, հայտարարել է Իլհամ Ալիևը՝ այսօր Բաքվում ելույթ ունենալով «Աշխարհը COVID-19-ից հետո» գլոբալ ֆորումի բացմանը։

«Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է սկսել աշխատել խաղաղ համաձայնագրի վրա: Մենք ուզում ենք խոսել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության մասին: Մենք առաջարկել ենք սկսել աշխատանքներ սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ: Բայց, ցավոք, պատասխան չի ստացվել», - ասել է Ադրբեջանի նախագահը։

«Մեր դիրքորոշումը չափազանց պարզ է՝ մենք պատրաստ ենք խաղաղ բանակցություններ սկսել, խաղաղության պայմանագիր ստորագրել: Մենք ցանկանում ենք շրջել այս էջը և հստակեցնել սահմանները: Բայց, ինչպես տեսնում եք, Հայաստանի կողմից արձագանք չկա, նրանք լռում են», - պնդել է Ալիևը՝ շեշտելով՝ Ադրբեջանը «առավելագույն կառուցողականություն է դրսևորում և ցանկանում է փակել պատերազմի էջը»:

XS
SM
MD
LG