Հովհաննես Հարությունյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021-ի հունվարից։ Որոշումն ընդունվեց այսօր՝ կառավարության նիստում, հարցը չզեկուցվող էր։
Հարությունյանը հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» Գյումրիի քաղաքապետի թեկնածուն էր, իշխող կուսակցությունը պարտվեց Գյումրիում։
Հոկտեմբերի վերջին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վայր դրեց պատգամավորական մանդատը: Ըստ մամուլի՝ նա նշանակվելու է Շիրակի մարզպետ: