Մատչելիության հղումներ

Մոսկվայի քաղաքապետարանը ցանկանում է հրաժարվել շինարար-միգրանտների ծառայություններից


Մոսկվայի քաղաքային իշխանությունները պատրաստվում են հրաժարվել շինարարական ոլորտում ներգաղթյալների մատուցած ծառայություններից, РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Մոսկվայի փոխքաղաքապետ Անդրեյ Բոչկարևը։

Նրա խոսքով` այս պահին շինարարական ոլորտում որակյալ աշխատուժի՝ բանվորների և ինժեներների կարիք է զգացվում։ Բացի այդ, ըստ Բոչկարևի, օտարերկրացի շինարարների մեծ մասը կորոնավիրուսի համաճարակի ընթացքում առանց այդ էլ լքել է Ռուսաստանը։

«120 հազար մարդուց մնացել են 40 հազարը»,- նշել է Մոսկվայի փոխքաղաքապետը՝ ընդգծելով, որ դրանց մեծ մասը Ուզբեկստանի և Ղրղզստանի քաղաքացիներ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG