Մատչելիության հղումներ

Լիզա Յասկո․ «Սաակաշվիլին մտադիր չէ դադարեցնել հացադուլը»


Միխեիլ Սաակաշվիլին մտադիր չէ դադարեցնել հացադուլը, այսօր հայտարարել է նրա զուգընկեր, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Լիզա Յասկոն։

«Այս պահին նա նիհարել է ավելի քան 20 կիլոգրամով։ Դա խայտառակություն է: Ճիշտ չէ, որ նախագահ Սաակաշվիլին գտնվում է բանտում, և նրա առողջական վիճակն ամեն օր վատթարանում է», - հայտարարել է Յասկոն։

Վրաստանի երրորդ նախագահը ուղիղ մեկ ամիս է, ինչ գտնվում է Ռուսթավի քաղաքի բանտում։ Սաակաշվիլին գաղտնի կերպով Վրաստան էր վերադարձել սեպտեմբերի 29-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից մի քանի օր առաջ։ Բանտարկության առաջին իսկ օրը Վրաստանի նախագահը հացադուլ էր հայտարարել՝ շարունակելով այն մինչ օրս։

XS
SM
MD
LG