Մատչելիության հղումներ

Սպիտակ տան խոսնակը վարակվել է կորոնավիրուսով


Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքի, արխիվ
Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքի, արխիվ

Սպիտակ տան մամուլի քարտուղարի COVID-19-ի թեստը դրական է․ չնայած պատվաստված լինելուն՝ Ջեն Սաքին վարակվել է կորոնավիրուսով։ Թվիթերում արված գրառմամբ նա հայտնում է, որ հիվանդության ախտանիշները թույլ են:

Խոսնակը նշում է, որ հոկտեմբերի 26-ից ի վեր սերտ շփում չի ունեցել նախագահ Ջո Բայդենի աշխատակազմի հետ:

ԱՄՆ նախագահը, ով Հռոմում է և պատրաստվում է մեկնել Գլազգո, վերջին անգամ թեստավորվել է հոկտեմբերի 30-ին, արդյունքը բացասական է եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG