Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Մեծ քսանյակի» երկրների առողջապահության նախարարություններին առաջարկել է անհապաղ լուծել Covid-19-ի դեմ պատվաստումների վկայագրերի փոխադարձ ճանաչման հարցը։
G20-ին ուղղված տեսաուղերձում Պուտինը նաև դժգոհել է ռուսական Sputnik V պատվաստանյութի միջազգային ճանաչման բացակայությունից՝ հորդորելով Հռոմում ընթացող գագաթնաժողովին քննարկել պատվաստանյութերի և պատվաստումների վկայագրերի փոխադարձ ճանաչումը հնարավորինս շուտ:
Այս ամսվա սկզբին Հարավաֆրիկյան Հանրապետությունը հրաժարվել էր հաստատել ռուսական պատվաստանյութը՝ չնայած երկրում պատվաստանյութերի անհրաժեշտությանը: Sputnik V-ը հաստատվել չէ նաև Եվրամիությունում և Միացյալ Նահանգներում։
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ևս, ով, ինչպես Պուտինը մասնակցել է տեսաուղերձի միջոցով, պատվաստանյութերի փոխադարձ ճանաչման կոչով է հանդես եկել: