Facebook ընկերությունը փոխում է անունը և այժմ կկոչվի Meta:
Ինչպես երեկ հայտարարել է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը, այսպես կոչված «Մետատիեզերքը» կներկայանա ընդլայնված հնարավորություններով՝ հնարավոր կլինի շփվել ընկերների հետ, կազմակերպել գործնական հանդիպումներ, գնումներ կատարել, համերգների գնալ։
Փոփոխությունը, սակայն, չի տարածվում ընկերության առանձին հարթակների՝ Facebook-ի, Instagram-ի, WhatsApp-ի անվանումների վրա։