Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը ժամանել է Եվրոպա


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տիկնոջ՝ Ջիլ Բայդենի հետ իջնում է օդանավից, արխիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տիկնոջ՝ Ջիլ Բայդենի հետ իջնում է օդանավից, արխիվ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս գիշեր ժամանել է Եվրոպա: Հռոմում նա կմասնակցի G20-ի՝ զարգացած արդյունաբերությամբ 20 երկրների գագաթնաժողովին, դաշնակիցների հետ կանցկացնի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ, նախատեսված է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպում Վատիկանում:

Միացյալ Նահանգների նախագահը պատրաստվում է Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում երկկողմ բանակցություններ անցկացնել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:

Ամերիկացի պաշտոնյաներն ընդգծել են, որ հոկտեմբերի 30-ին Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հանդիպման գլխավոր թեման լինելու է Իրանի միջուկային ծրագիրը։

Բայդենը կմասնակցի նաև Գլազգոյում կայանալիք Կլիմայի համաշխարհային համաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG