Միացյալ Նահանգների ռազմական օգնության չափաբաժինը փոխադրվել է Ուկրաինա: Դա 60 միլիոն դոլարի ծրագրով ամերիկյան օգնության երրորդ և վերջին չափաբաժինն է:
«Գերմանիայի ձայն» հանրային մեդիաընկերության հաղորդագրության համաձայն, ամերիկացիներն ուկրաինացիներին են փոխանցել զինամթերք, հակատանկային և ճշգրիտ սպառազեն, բժշկական սարքավորումներ և բանակի համար անհրաժեշտ այլ պարագաներ:
«Մենք ուզում ենք դեպի ՆԱՏՕ շարժվող Ուկրաինան տեսնել որպես խաղաղ և ազատ պետություն», - Կիևի օդակայանում ասել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Բրիթանի Սթյուարթը: