Մատչելիության հղումներ

Թուրքիան սկսել է F-16 օդանավերը գնելու աշխատանքը, հայտարարում է Հուլուսի Աքարը


F-16 ամերիկան ռազմական ինքնաթիռը, արխիվ
F-16 ամերիկան ռազմական ինքնաթիռը, արխիվ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այսօր ասել է, որ Անկարան սկսել է Միացյալ Նահանգներից F-16 տեսակի ռազմական ինքնաթիռներ գնելու տեխնիկական աշխատանքը:

«Թուրքիայի հզորացումը ՆԱՏՕ-ի հզորացումն է», - ասել է Աքարը, հայտնելով, որ Պաշտպանության նախարարությունը հետևում է գործարքի իրականացման տեխնիկական ընթացքին:

Վաշինգտոնը 2019 թվականին ճնշում է գործադրել Անկարայի վրա, պահանջելով չեղարկել ռուսական արտադրության С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու գործարքը:

Երբ Անկարան մերժել է պահանջը, Միացյալ Նահանգները հրաժարվել է թուրքերին վաճառել F-35 տեսակի հինգերորդ սերնդի կործանիչները:

Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը ժամանակին սպառնացել է, թե այդ դեպքում թուրքերը կարող են քննարկել Ռուսաստանից Су-35 և Су-57 տեսակի ռազմական ինքնաթիռներ գնելու հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG