Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են ամենացածր կետում սառը պատերազմի ավարտից ի վեր․ Ստոլտենբերգ


Այսօր Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպումը։

Մինչ հանդիպման մեկնարկը Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մամուլի ասուլիսում այսօր ասել է, որ սառը պատերազմի ավարտից հետո ՆԱՏՕ- Ռուսաստան հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա։

Նա ափսոսանք է հայտնել Մոսկվայում ՆԱՏՕ-ի երկու գրասենյակները և Բրյուսելում Ռուսաստանի առաքելությունը փակելու Ռուսաստանի իշխանությունների որոշումների կապակցությամբ, նշելով, որ Մոսկվայի հետ շփումների համար դեռ կանալներ կան։

Մինչ Բրուսելը, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը Սևծովյան տարածաշրջանում այցելել էր Վրաստան, Ուկրաինա և Ռումինիա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG