Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանն այսօր հայտնել է, որ իր պաշտպանյալը հրաժարվում է տեղափոխվել քրեակատարողական հիմնարկի հիվանդանոց։
«Մի քանի օր առաջ նրանք ասում էին, թե պաշտպանական կողմի առաջարկով Սաակաշվիլին կարող է տեղափոխվել Թբիլիսիի ցանկացած հիվանդանոց, բայց երեկ արդարադատության նախարարն ասաց, որ նա կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկի հիվանդանոց», - ասել է փաստաբան Բեկա Բասիլայան, հավելելով, թե քրեակատարողական հիվանդանոցում հազարավոր դատապարտյալներ կան, նախկին նախագահի անվտանգությունը չի ապահովվի, իշխանությունները ցանկանում են սադրանքի դիմել:
Հոկտեմբերի 1-ից Վրաստանում բանտարկված Միխեիլ Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել։ Երեկ նրան այցելած բժիշկները պնդել են, որ Սաակաշվիլիին անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել հիվանդանոց։