Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանաը այսօր ասել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնության են եկել Հայաստան մատակարարվող ռուսական բնական գազի գնի շուրջ։
«Մենք համաձայնության ենք եկել սահմանի վրա և Հայաստանի տարածքում գազի գնի շուրջ։ Բանակցություններն ընթանում են 2019 թվականից և մի շարք հարցերում մենք կոնսենսուի ենք եկել», - ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Մհեր Գրիգորյանը։
Հաղորդագրությունում գազի գնի կոնկրետ թվեր նշված չեն։ 2019-ի հունվարի 1-ից գազը թանկացել էր՝ հազար խորանարդ մետրի համար 150 դոլարից հասնելով 165 դոլարի։ Բայց սպառողներին գազը վաճառվում է շատ ավելի բարձր գնով, հաշվի առնելով «Գազպրոմ-Արմենիա» ընկերության ծախսերն ու պետական տուրքերը։
Հայաստանին գազ մատակարարելու մենաշնորհը պատկանում է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը։