Մատչելիության հղումներ

Պենտագոնի ղեկավարը ժամանեց Կիև


ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը այօր ժամանել է Կիև։

«Ես այստեղ եմ՝ վերահաստատելու մեր աներեր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և Եվրաատլանտյան ձգտումներին, ինչպես նաև արտահայտելու մեր հանձնառությունը Ուկրաինայի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը՝ զսպելու Ռուսաստանի հետագա ագրեսիան»,- Թվիթերում գրել է Լլոյդ Օսթինը։

Պենտագոնի ղեկավարը հանդիպելու է Ուկրաինայի նախագահին և պաշտպանության նախարարին։

Լլոյդ Օսթինը Ուկրաինա է ժամանել Վրաստանից։ Սևծովյան տարածաշրջանում նա այցելելու է նաև Ռումինիա, իսկ հոկտեմբերի 21-22 Բրյուսելում մասնակցելու է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը։

XS
SM
MD
LG