Մատչելիության հղումներ

Թեհրանը Ալիևին խորհուրդ է տալիս «չընկնել սատանայի ծուղակը»


Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանի, արխիվ
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանի, արխիվ

Պաշտոնական Թեհրանը սուտ է որակում Իրանի մասնակցությամբ դեպի Եվրոպա թմրանյութերի փոխադրման մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունը։

«Հարևանների պահանջներն ու սկզբունքներն անտեսելը և սուտ ու ապակառուցողական հայտարարությունները բարիդրացիության և խոհեմության նշան չեն։ Միջազգային հանրության կողմից որպես թմրամիջոցների դեմ պայքարի հերոս ճանաչված երկրին մեղադրելը որևէ արդյունք չի տա՝ բացի հռետորի խոսքերի վարկաբեկումից», - ի պատասխան Իլհամ Ալիևի պնդումների՝ հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։

Նախօրեին ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հեռավար նիստին՝ Իլհամ Ալիևն առանց փաստարկներ բերելու մասնավորապես հայտարարել էր․ - «Հայաստանը Իրանի հետ դավադրությամբ Ադրբեջանի օկուպացված տարածքներն օգտագործել են դեպի Եվրոպա թմրանյութ փոխադրելու համար»։

Թվիթերյան իր գրառմամբ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Ալիևին հորդորել է «չընկնել սատանայի ծուղակը»։

Ադրբեջանի առաջնորդի այդ հայտարարությանը երեկ ԱՊՀ հեռավար գագաթնաժողովին հակադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը Իրանի հետ միասին արդյունավետորեն պայքարում է նարկոթրաֆիքինգի չարիքի դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG