Մատչելիության հղումներ

Երևանն ակնկալում է ռուս խաղաղապահների միջնորդությունը Արցախում հրադադարի պահպանման հարցում


ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում
ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում

Պաշտոնական Երևանն ակնկալում է ռուսաստանյան խաղաղապահ ուժերի միջնորդությունը Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման հարցում:

Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունը խստորեն դատապարտել է վերջին օրերին Արցախում հրադադարի խախտման դեպքերը, որոնց հետևանքով զոհվել է քաղաքացիական անձ, վիրավորվել է 6 զինծառայող։

«Արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմից մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման երկրորդ լուրջ միջադեպն է, որի արդյունքում տուժում են քաղաքացիական և զինվորական անձինք», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը:

«Կարևորում ենք ՌԴ խաղաղապահ ուժերի միջնորդությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը՝ հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և հետագայում նման միջադեպերի կանխման նպատակով», - ասված է հայտարարությունում:

XS
SM
MD
LG