Երեկ Ռուսթավիի բանտում տեղի ունեցած հրդեհի ժամանակ մահացել է երկու բանտարկյալ։ Լուրը հաստատել է Վրաստանի արդարադատության նախարարությունը՝ առանց մանրամասներ նշելու:
Հրդեհը բռնկվել էր թիվ 17 բանտում, որի հարևանությամբ` թիվ 12 քրեակատարողական հիմնարկում, պահվում է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կրակը սկիզբ էր առել բանտի խոհանոցում՝ կալանավորների համար նախատեսված մասնաշենքից հեռու։