Մատչելիության հղումներ

ԱՊՀ-ն պետք է պայքարի «Արևմուտքի ապակառուցողական ազդեցության դեմ»


Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, արխիվ, Մոսկվա
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, արխիվ, Մոսկվա

ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունները կքննարկեն ԱՊՀ տարածքում «Միացյալ Նահանգների և արևմտյան այլ երկրների ապակառուցողական ազդեցության դեմ պայքարելու հարցերը»:

Այդ մասին, ըստ ՏԱՍՍ լրատվական գործակալության, այսօր Մոսկվայում բացված համաժողովում ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

Ժողովին մասնակցել են ԱՊՀ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ուզբեկստանի անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարները:

Ժողովի մասնակիցների թվում են եղել նաև Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG