Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում մանրամասներ չեն հրապարակվում:
Նախօրեին Արցախի նախագահի մամուլի քարտուղարը հաղորդեց Մարտակերտ քաղաքում ադրբեջանական կողմի արձակած կրակոցից քաղաքացիական անձի զոհվելու մասին: Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնեց, որ նույն օրը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանցիների կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկու հաղորդումներն էլ հերքել է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ