Մատչելիության հղումներ

Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարները հանդիպել են Անկարայում


Անկարայում հոկտեմբերի 8-ին քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Թուրքիայի և Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների միջև։ Այս մասին թվիթերյան գրառմամբ հայտնում է Թուրքիայի արտգործնախարարությունը։

Ըստ «Անադոլու» գործակալության՝ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների առկա իրավիճակի շուրջ, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային ու միջազգային հրատապ հարցեր, մասնավորապես իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում, Կովկասում և Եմենում։

Երկու կողմերի պատվիրակությունները գլխավորել են Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարներ Սեդաթ Օնալը և Ալի Բաղերի Կենին։

Ալի Բաղերին անցած սեպտեմբերին է նշանակվել Իրանի փոխարտգործնախարար։ 2007-2013 թվականերին նա Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալն էր։

XS
SM
MD
LG