Մատչելիության հղումներ

Որոնումների արդյունքում երեկ Ջաբրայիլից հայտնաբերվել է ևս1 հայ զինծառայողի աճյուն


Որոնողական աշխատանքների արդյունքում երեկ Ջրականից (Ջաբրայիլ) հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 1 հայ զինծառայողի աճյուն:

Ըստ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ)՝ նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո, ըստ ԱԻՊԾ-ի, իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1681 աճյուն։

XS
SM
MD
LG