Մատչելիության հղումներ

«Հաղթանակով կավարտենք նաև խաղաղ շրջանը», - վստահեցնում է Ալիևը


Ադրբեջանի նախագահն այցելում է Ջաբրայիլի շրջան, 4-ը հոկտեմբերի, 2021թ․
Ադրբեջանի նախագահն այցելում է Ջաբրայիլի շրջան, 4-ը հոկտեմբերի, 2021թ․

«Մենք հաղթական ավարտեցինք պատերազմը։ Հաղթանակով սկսել ենք, հաղթանակով էլ կավարտենք նաև խաղաղ շրջանը», - երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

«Նայեք՝ ինչ գեղեցիկ, լայն ճանապարհ է կառուցվում դեպի Ջաբրայիլ։ Ժամանակին Հայաստանի ղեկավարությունը ցանկանում էր ճանապարհ կառուցել այստեղ։ Նրանց այդ երազանքը, ինչպես և մյուս բոլորը, չիրականացված մնաց։ Այսօր մենք ենք ճանապարհ կառուցում դեպի Ջաբրայիլ։ Այդ ճանապարհը կօգտագործվի նաև Զանգեզուրի միջանցքում», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Իլհամ Ալիևը Ջաբրայիլի շրջանի հասարակայնության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Ձեզ՝ ջաբրայիլցիներիդ, ներկայացվելու է Ջաբրայիլ քաղաքի գլխավոր հատակագիծը։ Միասին կդիտարկենք այն։ Եթե համաձայնեք, կհաստատենք այն», - նշել է Ադրբեջանի նախագահը։

Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ չի քննարկել և չի քննարկելու «միջանցքային տրամաբանությունը»՝ ընդգծելով, որ 44-օրյա պատերազմում հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում խոսքը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունները բացելու մասին է։

XS
SM
MD
LG